Առողջապահություն 1.2012
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
![Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության](up/article/big/file_24459_9466189.jpg)
Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ
- Մեր հասարակության համար դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ առողջության ապահովագրության բուն էությունն ու «Սոցիալական փաթեթ» հասկացությունը: Հարցը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով խնդրում եմ մանրամասնեք ձեր ընկերության կողմից իրականացվող աշխատանքների բովանդակությունը:
- Նախ ասեմ, որ ՌԵՍՈ-ն (ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն) Հայաստանում իր գործունեությունը սկսել է ծավալել 2008թ. և այս կարճ ժամանակում արդեն դարձել է առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը: Ինչ վերաբերում է առողջության ապահովագրությանը, ապա ամբողջ աշխարհում այն արդեն վաղուց ընդունված է և լայն կիրառություն ունի: Որքան շատ մարդ է օգտվում ապահովագրական ծառայությունից, այնքան այն ավելի մատչելի է դառնում: Երիտասարդները վճարում են ծերերի համար, առողջները` հիվանդների, սա է առողջության ապահովագրության սկզբունքը: Համակարգը թույլ է տալիս խուսափել ահռելի ծախսերից, որն էլ ապահովագրական համակարգի բուն էությունն է: Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից շատերի համար բժշկական անհրաժեշտ հետազոտություններ անցնելը ֆինանսապես անվճարունակ լինելու պատճառով գրեթե անհնարին է: Այս համակարգի ներդրումը կբացառի նման դեպքերը:
Բազային փաթեթի շրջանակներում Կառավարությունն առողջության ապահովագրության համար պետական համակարգի աշխատողներին տրամադրում է 52.000 դրամ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիվանդանոցային բուժօգնությունից, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններից, կանխարգելիչ բուժզննումից: Այս առումով ընկերությունը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության պայմանագրերի ձեռք բերման ընթացակարգի և պայմանների վերաբերյալ պետական ծառայողներին ավելի պարզ և հասանելի դարձնելու համար կազմակերպում է հանդիպումներ նրանց հետ, ներկայացնելով ինչպես Կառավարության կողմից մշակված բազային փաթեթի բովանդակությունը, այնպես էլ ընկերության կողմից տրամադրվող հավելյալ ծառայությունները, որոնք ներառված չեն բազային փաթեթում: Արդեն հանդիպումներ են կազմակերպվել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արարատի դպրոցներում, ՀՀ բնապահպանության, առողջապահության, սփյուռքի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում և այլն:
Ավելացնեմ նաև, որ ապահովագրությունը իրականացվում է երկու սկզբունքով` պարտադիր և կամավոր:
Սոցիալական փաթեթի շրջանակներում պետծառայողների համար լրացուցիչ ի՞նչ ծածկույթ է առաջարկում ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը:
- Բազային փաթեթը ապահովագրական բոլոր ընկերությունների համար նույնն է: Առաջնայինը փոխշահավետ և պրակտիկ առաջարկներ գտնելն ու հանրությանը ներկայացնելն է:
Ի լրումն բազային փաթեթի, մեր ընկերությունն առաջարկում է լրացուցիչ ծառայություններ` ծածկույթներ:
«Իմ բժշկական կենտրոն» ծածկույթը, որի արժեքը ընդամենը մեկ դրամ է, հնարավորություն է տալիս Երևանում և ՀՀ մարզերում մեր գործընկեր լավագույն բուժհաստատությունների ցանկից ընտրել անհրաժեշտ բժշկական կենտրոնը, որտեղ ապահովագրվողը կարող է անցնել տարեկան բուժզննում, ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժսպասարկում, հետազոտվել բժշկի կողմից ուղեգրած այլ բուժհաստատությունում:
Հաջորդը 25.000 դրամ արժողությամբ «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում» ծածկույթն է: Այս շրջանակներում ապահովագրվողը կարող է իր կողմից նախընտրած արտոնագրում ունեցող ցանկացած բուժհաստատությունում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժսպասարկում, հետազոտվել իր բժշկի կողմից ուղեգրած այլ բուժհաստատությունում: Այս փաթեթից օգտվողները հավելյալ` 15.000 դրամ վճարելով ստանում են դեղորայքի ծախսերի փոխհատուցման հնարավորություն: Նշեմ, որ ասվածը չի վերաբերում պարբերաբար օգտագործվող դեղերին:
«Առողջ ատամ» ծածկույթն արժե 15.000 դրամ: Այն հնարավորություն է ընձեռում առաջին այցի (հայտի) ժամանակ գործընկեր բարձրակարգ ատամնաբուժական կենտրոնում բուժզննում անցնել, որտեղ գրանցվում են առկա վնասված ատամները, իսկ դրանցից մեկի բուժումն ու ատամնաքարերի հեռացումը կատարվում է անվճար: Մնացած վնասված ատամների բուժումը, ինչպես նաև տեղադրումը և օրթոպեդիական այլ ծառայություններ կատարվում են 50 տոկոս զեղչով:
Ընկերության կողմից առաջարկվող «Ամբողջական փաթեթ» ծածկույթը ներառում է նախորդ բոլոր երեք ծածկույթները`«Արտահիվանդանոցային օգնության տրամադրում»,«Բուժսպասարկման դեղորայքային ապահովում» և «Առողջ ատամ», որի արժեքը 45.000 դրամ է:
Վերջին ծածկույթը`«Ամբողջական էքսկլուզիվ» իրականացվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ: Այն իր մեջ ներառում է ՌԵՍՈ-ի կողմից առաջարկվող մյուս բոլոր ծածկույթները. այսինքն` ապահովագրված անձը ձեռք բերելով «Ամբողջական էքսկլուզիվ» ծածկույթը, ստանում է անսահմանափակ ամբուլատոր բարձրակարգ սպասարկում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում: Ստացիոնար բուժման դեպքում տրամադրվում են հիվանդասենյակ և սնունդ, կատարվում է կորոնար անոթների ստենտավորում դեղապատ ստենտով, տրվում է ֆիզիոթերապևտիկ բուժման հնարավորություն: Ծածկույթը ձեռք բերելիս ապահովագրավճարը յուրաքանչյուր ապահովագրվող անձի համար ավելանում է 80.000 դրամով, իսկ ապահովագրական գումարը դառնում է 7.500.000 դրամ:
Մեր իրականության մեջ քիչ չեն անապահով և գործազուրկ ընտանիքները: Այս դեպքում ի՞նչ կարգով է գործելու ապահովագրական համակարգը:
- Այս դեպքում առաջնայինն առողջության պարտադիր ապահովագրության անցնելն է, որով անապահով խավի առողջապահական խնդիրներն իր վրա կվերցնի պետությունը, իսկ մասնավոր հիմնարկներում աշխատողներն էլ կապահովագրվեն գործատուի կողմից: Բայց մինչ նման կարգով աշխատելը, այժմ անվճարունակ խավը սպասարկվում է պետպատվերի շրջանակներում: Ըստ իս, միայն 2014թ. վերջնականապես կանցնենք առողջության պարտադիր ապահովագրական համակարգի, քանզի մինչ այդ օրենսդրական համապատասխան փոփոխություններ ու կազմակերպչական աշխատանքներ են հարկավոր:
Ինչպիսի՞ն է ապահովագրական ծառայություններից օգտվելու պատկերը մարզերում և մայրաքաղաքում:
- Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մարզերը բավական ակտիվ են: Այս առումով չեմ ուզում առանձնացնել ո´չ մայրաքաղաքը, ո´չ մարզերը: Անելիքներ կան, բայց սկզբի համար գոհացուցիչ ցուցանիշներ ունենք:
Որո՞նք են այս համակարգի ներդրման աշխատանքներին խանգարող և դեռևս չլուծված խնդիրները և ի±նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին:
- Դաշտը բավական բարենպաստ է աշխատելու համար: Էական խնդիրներ ու խանգարող հանգամանքներ չկան: Միակ բացթողումը հասարկության անտեղյակությունն է: Սա համարում եմ լուծվող խնդիր:
Ուզում եմ նշել նաև, որ արդեն գործում է անհատների համար նախատեսված RESOMED առողջության ապահովագրության ծրագիրը, որի շրջանակներում իրենց առողջությունն ապահովագրել ցանկացող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել անվճար բժշկական հետազոտություններ հանրապետության առաջատար բժիշկ մասնագետների մոտ և ստանալ անվճար խորհրդատվություն: Կատարվում են արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, էլեկտրասրտագրություն, գերձայնային հետազոտություն, բուժզննում թերապևտի, ակնաբույժի և գինեկոլոգի կողմից: RESOMED-ի շրջանակներում գործում է ևս մեկ`«Առողջ սիրտ» փաթեթը, որը իրականացվում է «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում»:
Այսպիսով, ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը հետևողականորեն իրականացնում է իր առաքելությունը` աջակցել Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանը և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Բարեփոխումների գործընթացը շարունակվում է Բարեփոխումների գործընթացը շարունակվում է](up/article/small/file_24445_4688342.jpg)
Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...
![](images/calendar.png)
![Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում](up/article/small/file_24457_2137660.jpg)
Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...
![](images/calendar.png)
![Սթրեսի կառավարման հիմնական ուղիները Սթրեսի կառավարման հիմնական ուղիները](up/article/small/file_24467_5383748.jpg)
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...
![](images/calendar.png)
![Դեպրեսիա Դեպրեսիա](up/article/small/file_24468_9216586.jpg)
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...
![](images/calendar.png)
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
![](images/calendar.png)
![Մարդու մկանային համակարգը Մարդու մկանային համակարգը](up/article/small/file_24513_5721201.jpg)
Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...
![](images/calendar.png)
Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...
![](images/calendar.png)
![Երեխայի խնամքը Երեխայի խնամքը](up/article/small/file_24524_1404782.jpg)
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...
![](images/calendar.png)
![Անպտղությունը դատավճիռ չէ... Անպտղությունը դատավճիռ չէ...](up/article/small/file_24525_8223492.jpg)
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
![](images/calendar.png)
![Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները](up/article/small/file_24526_6764817.jpg)
Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...
![](images/calendar.png)
![Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք](up/article/small/file_24529_1740562.jpg)
Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն